Աշունը մեր բակում

Աշնանը ծառերը գունավորվում են՝ կարմիր, դեղին, ոսկեգույն և շագանակագույն։ Սկսում է շատ անձրև գալ և եղանակը ցրտում է։ Մարդիկ տաք շորեր են հագնում։ Աշնանը բնությունը չորանում է։ Աշնանը թռչունները չվում են տաք երկրներ:

Նամակ Արծիվ արքային

Բարև, թռչունների արքա,Արծի՛վ։ Ես չհասկացա, թե դու ինչպես և ինչու ստիպեցիր կաքավին լռել։ Թագավորն ապրած կենա, միթե դու չգիտեիր,որ առանց կաքավի երգի բնությունը չի կարող ապրել ու ծաղել։ Դու շատ հզոր ու խելացի ես։ Մի նեղացրու քեզանից թույլերին։

Իմ աշխարհը

Աշխարհը անվերջ մեծ է։ Աշխարհը մեր Երկիր մոլորակն է։ Երկիր մոլորակի մեծ մասը ծածկում են օվկիանոսները, ծառերը, խոտերը և ծաղիկները։ Աշխարհում կա մոտ 250 երկիր, որտեղ ապրում են տարբեր ազգերի մարդիկ։ Աշխարհի տարբեր մասերում բնությունը նույնպես տարբեր է, մի տեղ շատ են անտառները, այլ տեղ՝ ժայռերը, մի տեղ անապատ է, մի տեղ՝ միայն սառույց։ Աշխարհի մի մասն էլ իմ Հայաստանն է։