Ձմեռային ճամբարի ամփոփում

                                                                                                                                                                                                                  

Ձմեռային ճամբարի ընթացքում ես սովորեցի նոր պարեր ու երգեր։ Մենք գնացինք ճամփորդության՝ Սևաբերդ։

Մենք սովորեցինք նոր ծրագիր ընկեր Ազնիվի սովորողների հետ, այդ ծրագրի անունը Scratcհ է։ Հունվարի 26-ին մենք ունենալու ենք մարզական ստուգատես, որին նախապատրաստվում ենք։

Մենք մասնակցեցինք մաթեմատիկայի առկա ֆլեշմոբին, նախապատրաստվեցինք Դդմածեսին, կատարեցինք բնագիտական փորձեր։

Իսկ այսօր մենք գնալու ենք գեղասահքի դպրոց։

Հայկական տարազ

Հայկական տարազի՝ ազգային հագուստի մեջ գերակշռում են հողի՝ սև, ջրի՝ սպիտակ, օդի՝ կարմիր և կրակի ՝ դեղին գույները։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում էր իր տարազով։ Տղամարդու տարազը հիմնականում ուներ երկու մաս՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Կանացի արտաքին հագուստը զարդարված եր ասեղնագործ գեղազարդերով։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։ Տղամարդկանց տարազում տարածված էին գառան մորթուց տարբեր գլխարկներ, իսկ կանանց մոտ օգտագործվում էին քողեր և ծաղկազարդ ճակատակալ։

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Մենք դասարանով գնացինք ճամփորդության դեպի Սևաբերդ։ Այնտեղ շատ ձյուն կար ու ցուրտ էր։ Մենք այնտեղ սահնակով չկարողացանք սահել, բայց շատ ուրախ խաղացինք ձյան մեջ։ Ձնագնդի խաղացինք, թավալվեցինք ու գլորվեցինք ձյան մեջ, տաք թեյ խմեցինք, նկարվեցինք ու շատ լավ տրամադրությամբ վերադարձանք։ Երբ մենք ուզում էինք ետ գալ, մեքենան չէր կարողանում դուրս գալ։ Տղաները սկսեցին մեքենան հրել, մեքենան կարողացավ շարժվել ու մենք կարողացանք հասնել դպրոց։