Իմ հորինածները

Հեքիաթների հեղինակ՝ Գայանե Ավետիսյան

Ջեկոյի նոր արկածները

Ջեկոն ու տատիկը իջան ու մի տղամարդ եկավ, օգնեց Ջեկոյին ու տատիկին։ Նա ձի տվեց ու նրանք հասան Երևան։

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք․․․

Եթե ես ծառ տնկեի, ես կտնկեի սակուռա ծառը։ Այս տարի մենք դասարանով դպրոցի բակում ծառատունկ կազմակերպեցինք ընկեր Կարինեի հետ։ Իմ ամենասիրած ծառը սակուռան է, որը ճապոնական բալենի է։ Ես կցանկանայի իմ ձեռքով այդ գեղեցիկ ծառից տնկել։ Բնությունը շատ սիրուն կլիներ, օդը մաքուր և առողջարար, եթե ամեն տարի մենք ծառ տնկեինք և խնամեինք։

Եթե աշխարհը շուռ գար

Եթե աշխարհը շուռ գար, մկները կատուներին կորսային, իսկ շները կատուներից կվախենային։ Խելացի մարդիկ կլինեին անգրագետ, իսկ անգրագետ մարդիկ կլինեին խելացի։ Ծառերի արմատները կլինեին վերևում, իսկ ճյուղերը՝ հողի տակ։ Երեխաները իրենց մայրիկի ու հայրիկի վրա կկարողանային բարկանալ։ Մրջյունները մարդկանցից մեծ կլինեին։ Հավերը ձու չէին ածի, այլ աքլորները ձու կածեին։ Դասերի փոխարեն կլինեին համակարգչային խաղեր։

Ի՞նչ կուզեի ստեղծել

Ավտոմեքենա, որն ինքնաթիռի նման կարող է թռնել։

Մեքենա, որը կարող է տանել, որ թվական ուզում ես։

Շատ արագ բոթասներ, որի շնորհիվ մենք մեկ վայրկյանում կհասնենք ուր ուզում ենք։

Դեղ, որի շնորհիվ մարդիկ անվերջ կարող են ապրել։

Ի՞նչ կլիներ․․․

Եթե հսկա լինեի, ես ուժեղ կլինեի։

Եթե մրջյունները մարդկանցից մեծ լինեին, Երկրում միայն մրջյուններ կապրեին։

Եթե տները ծառերից կախված լինեին, կջարդվեին։

Եթե ծաղիկները հողին կպած չլինեին, ծաղիկները ծառի վրա կլինեին։

Եթե պաղպաղակները դաշտում աճեին, ամռանը պաղպաղակները կհալվեին, իսկ ձմռանը չէին թողնի ուտել։

Միլիոն տարի մեզանց հետո

Միլիոն տարի մեզանից հետո բնություն չի լինելու, իմ կարծիքով։ Քանի որ մարդիկ շատ անփույթ են վերաբերվում բնությանը։ Գուցե միլիոն տարի հետո, անգամ մարդիկ չլինեն, այլ նրանց փոխարինեն ռոբոտները։

Ծաղկած ծառերի պատմությունը

Այս գարնանը ծառերը շատ սիրուն են բողբոջում։ Հետո ծաղիկները դառնալու են ծիրան, բալ, դեղձ և այլ մրգեր։ Վաղը ծառերն էլ ավելի սիրուն են դառնալու։ Միայն գարնանն այդքան սիրուն ծառեր կարող ես տեսնել։ Եթե ծառերը չբողբոջեին, մենք կմնայինք առանց միրգ։ Ւմ ամենասիրելի ծառի ծաղիկները սակուրայի ծաղիկներն են։ Սակուրան ճապոնական բալենին է, որը զարդարվում է հիասքանչ վարդագույն ծաղիկներով։ Հին Ճապոնիայում կար մի արքա, որի չքնաղ աղջիկը վաղաժամ մահացել էր։ Արքան հրամայել էր երկրի ամենագեղեցիկ ծաղկող ծառը կոչել իր վաղամեռիկ դստեր անունով՝ Սակուրա։

Մոլորված տերևն անտառում

Ժուկով-ժամանակով մի տերև կար։ Աշնանը նա ծառից ընկավ և քամին նրան քշեց հեռու՜, շատ հեռու։ Տերևն ասավ քամուն.

-Քամի՛, ո՞ւր ենք գնում։

Քամին պատասխանեց․

-Ես հավաքում եմ բոլոր ծառերից պոկված տերևներին, որ տանեմ հեռու՜- հեռու՜ տաք երկրներ, որտեղ չկա ձմեռ, որտեղ տերևները չեն մրսի։

Տերևը հավատաց քամուն ու նրա հետ թռավ դեպի անհայտ հեռուներ։

Աշուն

Ահա եկավ աշունը։ Ծառերը մերկացան, իրենց գույնզգույն տերևները տվեցին քամուն։ Ամպերը ծանրացել ու իջել են սարերի կատարներին։ Կռունկն ու արագիլը չվել են տաք երկրներ։ Անտառում ծառերը դարձել են վառվող խարույկներ։ Եղանակը ցրտել է, անձրևները՝ հաճախակիացել։ Կամաց-կամաց մոտենում է ձմեռը։

Աշունը մեր բակում

Աշնանը ծառերը գունավորվում են՝ կարմիր, դեղին, ոսկեգույն և շագանակագույն։ Սկսում է շատ անձրև գալ և եղանակը ցրտում է։ Մարդիկ տաք շորեր են հագնում։ Աշնանը բնությունը չորանում է։ Աշնանը թռչունները չվում են տաք երկրներ:

Իմ աշխարհը

Աշխարհը անվերջ մեծ է։ Աշխարհը մեր Երկիր մոլորակն է։ Երկիր մոլորակի մեծ մասը ծածկում են օվկիանոսները, ծառերը, խոտերը և ծաղիկները։ Աշխարհում կա մոտ 250 երկիր, որտեղ ապրում են տարբեր ազգերի մարդիկ։ Աշխարհի տարբեր մասերում բնությունը նույնպես տարբեր է, մի տեղ շատ են անտառները, այլ տեղ՝ ժայռերը, մի տեղ անապատ է, մի տեղ՝ միայն սառույց։ Աշխարհի մի մասն էլ իմ Հայաստանն է։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Մեր ճամփորդությունները․ ես գնացել եմ Արագածոտնի մարզ՝ Տեղեր գյուղ, Պատանի հանդիսատեսի թատրոնում դիտել եմ Շունն ու կատուն ներկայացումը։

Բլոգային աշխատանքները

Անհատական ուսումնական պլան

Նամակ Փանոսին

Անխելք մարդը

Երկիր մոլորակի մասին

Չարի վերջը․ նոր ավարտ

Մայրիկագովք

Ծաղկած ծաղիկների պատմությունը

Ի՞նչ կուզեի ստեղծել

Գինու մասին

Զատկատոնն իմ ընտանիքում

Եթե աշխարհը շուռ գար

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ

Գարուն

Դոնալթ Բիսեթ

Եթե ամեն մեկս մի ծառ տնկեր

Իմ ցուցահանդեսը

Ջեկոյի նոր արկածները

Ինչ կանոններ է պետք պահպանել գրադարանում

Իմ կարդացած գրքերի ցանկը

Բադմինթոնի մասին

Փաստեր մեղուների մասին

Ֆլեշմոբեր․

Ուսումնական երրորդ շրջանի համարյա թե բոլոր ֆլեշմոբերին եմ մասնակցել։

Փաստեր մեղուների մասին

Փաստ 1. Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ։

Փաստ 2. Ունեն միայն մեկ էգ մեղու, որը կոչվում է թագուհի մեղու։

Փաստ 3․ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։

Փաստ 4․ Մեղուները համարվում են շատ խելացի։

Փաստ 5․ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ 

My Hobby

Hello, my name is Gayane.  I am 9 and I live in Yerevan. I like swimming, riding a bike, drawing and painting. My favourite hobby is playing badminton. I am very good at playing badminton because I love training. I am not very good at playing tennis. I like playing computer games but I don’t like reading.  My best friends are Emil, Davit. At the weekends we ride bikes and play outside.

Իմ կարդացած գրքերի ցանկը

Ջոան Ռոուլինգ – Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը

Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն – Գանձերի կղզին

Ֆրենք Բրում – Օզի կախարդը

Յոհաննա Սփայերի – Հայդի

Լուիսա Մեյ Էլքոնթ – Փոքրիկ տիկիններ