Գառնի Կրիստալլայն գործարան

Ուրբաթ օրը մենք գնացինք Գառնի Կրիստալլայն ջրերի և հյութերի գործարան։ Սկզբում մենք հագանք թիկնոց, գլխարկ և բախիլներ։ Այնտեղ արտադրում էին նարնջի հյութ։ Սկզսբում նրանք կոլբան էին հալացնում և ստանում էին սովորական շիշ, այդ գործն ինձ շատ դուր եկավ։ Հետո, այնտեղ մի սարք կար, որը պտտվում և հյութ էր լցնում։ Հետո այդ շշերը պիտակավորում էին, փաթեթավորում և մեքենաներով ջուրը կամ հյութը տարվում էր խանութներ։

Հունիսի 1

Երեկ մենք գնացել էինք Մայր դպրոց։ Մենք նշեցինք հունիսի 1-ը և մասնակցեցինք Հակաբացիլ Կոմիտաս տոնախմբությանը։ Մենք երգեցինք Կոմիտասի երգերը, պարեցինք, իսկ հետո գնացինք Վահանի Տերյանի այգի։ Այնտեղ մենք նույնպես երգեցինք Կոմիտասի երգերը և պարեցինք։ Երբ մենք հետ եկանք, բակում պղպջակներով խաղացինք։

Ջրի օգտակար հատկությունները

Ջուրը ծածկում է մեր Երկիր մոլորակի 70 տոկոսը, սակայն, դրա հետ միաժամանակ, այս հսկայական պաշարներից միայն 3 տոկոսն են պիտանի խմելու համար։

Օրվա ընթացքում գոնե 2 լիտր ջրի օգտագործումը կարող է օգնել զինվել ավելի մեծ էներգիայով ու խուսափել շատ ու շատ հիվանդություններից։

Մեկ ավտոմեքենայի արտադրության համար ծախսվում է ավելի քան 177 հազար լիտր ջուր:

Մեծահասակ մարդու մարմինը 70% բաղկացած է ջրից:

 Մոլորակի ջրերի 3% է քաղցրահամ, 97% աղի է:

Տան զուգարանը ծախսում է ձեր տանը օգտագործած ջրի 35%:

1կգ սուրճ արտադրելու համար պահանջվում է մոտ 22 հազար լիտր ջուր:

18 լիտր ջրի տարրան կշռում է 20 կգ:

Ջրի շշի վրա նշված ժամկետը վերաբերում է ոչ թե ջրին, այլ շշին։

Ձեր ոսկորների 31%-ը կազմված է ջրից։