Գրեյհաունդը

Գրեյհաունդը ամենաարագն է բոլոր շներից, և նրանց օգտագործում են որսորդության և շների վազքի համար։ Նրանք որսալու ժամանակ ոչ թե հոտառությունն են օգտագործում այլ տեսողությունը։ նրանք ունեն երկար մարմին, երկար մարմինը նրանց օգնում է վազել 46 մղոնից մինչև 74մղոն արագությամբ։

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:

Բակտերիաների կարելի է հանդիպել համարյա ամենուր։

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները մանրէներիների տեսակ են՝ կենդանի միաբջիջ օրգանիզմներ։

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

  1. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաների ձևը որոշող արտաքին կառուցվածքը պաշտպանում է նրանց միջավայրի անբենպաստ գործոններից:

  1. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

  1. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:

Բակտերիաները անվանում են մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ, որովհետև նրանք լինում են օգտակար և վնասակար՝ քայքայող։

  1. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսեր աճում են բակում, այգում, տնամերձ և դպրոցական տարածքում և այլն

։

Բույսերը հիմնականում կառուցված են արմատից, ցողունից և տերևից։

Ստորգետնյա-արմատ

վերգետնյա-ցողուն տերև։

Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար։

Բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ է հող, ջուր, արևի ճառագայթներ և օդ։

  1. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։

Բույսը մարդուն տալիս է սնունդ, մաքուր օդ և դեղամիջոցներ․․․

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Մի անգամ երեկոյան սինյոր Վերուչին աշխատանքից վերադառնում էր տուն։ Նա ծառայող
էր և աշխատում էր, եթե չեմ սխալվում, փոստատանը։ Սակայն նա կարող էր նաև ատամնաբույժ
լինել կամ՝ ինժեներ։ Մենք կարող ենք նրա համար ցանկացած մասնագիտություն
պատկերացնել։ Կարո՞ղ ենք, օրինակ, նրան բեղերով ու մորուքով պատկերացնել։ Հրաշալի է,
թող ուրեմն բեղերով և մորուքով լինի։ Իսկ հիմա փորձենք երևակայել, թե ինչպես է նա
հագնվում, ինչպիսին է նրա քայլվածքը, ինչպես է խոսում։ Հիմա նա քթի տակ ինքն իրեն ինչ-որ
բան է խոսում։ Եկեք թաքուն լսենք։
– Տո՛ւն, վերջապես տուն եմ գնում։ «Հարազատ տուն, երջանիկ կացարան, համեստ, խաղաղ,
թանկագին…» Էլ չե՛մ կարող։ Այնքա՜ն եմ հոգնել։ Ամբողջ օրը վազվզոց է, շուրջբոլորն այնքան
ժողովուրդ կա, փողոցում՝ ամբոխ, մեքենաների անընդհատ հոսք… Հիմա կգնամ, կփակեմ դուռը,
տիկնայք և պարոնայք, և՝ հաջողություն բոլորիդ։ Այլևս ձեզ չեմ տեսնի։ Տանս շեմից ներս կմտնեմ
և ամբողջ աշխարհը կմնա դռներից այն կողմ… Էդ մեկը որ դեռևս կարող եմ անել… Ահա այսպես։
Վերջապես ես մենակ եմ… Հրաշալի է… Նախ և առաջ՝ կորչի՜ այս փողկապը… Հիմա կոշիկները
դեն կնետենք… Կմիացնենք հեռուստացույցը… Հետո կնստենք բազկաթոռին, ոտքերը կդնենք
փոքրիկ աթոռակին, ծխախոտը կվերցնենք… Վե՛րջ, հիմա ինձ լավ եմ զգում, իսկ որ
ամենակարևորն է՝ վերջապե՜ս մենակ եմ… Ես … Իսկ դո՞ւք ով եք… Որտեղի՞ց հայտնվեցիք։
Սինյոր Վերուչիին մեղմ ժպտում էր մի սիրունիկ սինյորինա։ Մի վայրկյան առաջ նա դեռևս
սենյակում չէր, իսկ հիմա նստել էր իր դիմաց՝ բազմոցին, և ժպտալով ուղղում էր հուլունքները։
– Չե՞ք ճանաչում։ Ես հաղորդավարուհին եմ։ Դուք միացրիք հեռուստացույցը և ահա ես
այստեղ եմ։ Հիմա ձեզ վերջին նորությունները կհաղորդեմ։
Սինյոր Վերուչին զայրացավ.
– Ամոթ ունեցեք։ Դուք ոչ թե հեռուստացույցի էկրանին եք, ինչպես որ պիտի լիներ, այլ իմ
տանը, և նստել եք իմ բազմոցին։
– Բայց, ախր, ի՞նչ տարբերություն։ Երբ ես հեռուստացույցի էկրանին եմ լինում, միևնույնն
է, դարձյալ ձեր տանն եմ, և ձեզ հետ եմ խոսում…
– Բայց ինչպե՞ս այստեղ հայտնվեցիք։ Ես նույնիսկ չնկատեցի… Դուք, ի՞նչ է, ինձանից
թաքո՞ւն տուն մտաք։
– Չարժե դրա վրա գլուխ կոտրել… Դե ինչ, ձեզ հետաքրքրո՞ւմ են վերջին նորությունները։
Սինյոր Վերուչին համակերպվեց.

– Դա, իհարկե, այնքան էլ համոզիչ չէ… բայց… Ինչպես կուզեք…
Սիրունիկ սինյորինան կոկորդը մաքրեց և սկսեց։
– Եվ այսպես. «Ողջ Անգլիայում շարունակում են փնտրել «Ռիդինգ» բանտից փախած
վտանգավոր ավազակին։ Ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ իր կարծիքով հանցագործը
թաքնվել է անտառում։
Այդ պահին սինյոր Վերուչին մի ձայն լսեց, որը գալիս էր ո՛չ հեռուստացույցից, ո՛չ էլ
հաղորդավարից, այլ՝ իր թիկունքից։ Ձայնն ասաց։
– Հիմարությո՛ւն։
– Իսկ սա՞ ով է,- տեղից վեր թռավ սինյոր Վերուչին։
– Ախր սա հենց ավազակն է,- բացականչեց հաղորդավարուհին՝ տեղից չշարժվելով։-
Տեսե՛ք, նա ձեր բազկաթոռի հետևում է թաքնվել։
– Հիմարությո՛ւն,- կրկնեց ձայնը,- էդ էր մնացել, որ ձեզ ասեմ, թե որտեղ եմ թաքնվում…
Սինյոր Վերուչին վեր թռավ տեղից, նայեց այն կողմ, որտեղից ձայնն էր գալիս, և փրփրեց.
– Ինչպե՞ս եք համարձակվում։ Տեսե՛ք, նույնիսկ զինված է։ Ավազակն իմ տանն է։ Գժվե՜լ
կարելի է։
– Բայց դուք ինքներդ եք ինձ հրավիրել,- ասաց ավազակը՝ դուրս գալով թաքստոցից։
– Ե՞ս։ Լա՜վ էլ հորինել եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես ավազակին տուն եմ հրավիրում՝ միասին
մի գավաթ խմելու…
– Ի դեպ, ես չէի հրաժարվի։
– Ինչի՞ց։
– Մի գավաթից։
– Ախր դուք ոչ միայն ավազակ եք, այլ նաև՝ անպատկառ։ Նախ, ես հայտարարում եմ, որ
Ձեզ չեմ ճանաչում ։ Երկրորդ, Դուք հայտնվել եք այստեղ հակառակ իմ ցանկության։ Դո՛ւք,
սինորի՛նա, դրա վկան եք։
– Ո՛չ, սինյոր Վերուչի,- պատասխանեց հաղորդավարուհին,- ես չեմ կարող վկա լինել,
որքան էլ մեծ լինի ձեր ցանկությունը։ Ախր, դուք ինքներդ միացրիք հեռուստացույցը։
– Ահա թե ի՜նչ, ուրեմն այս ավազակը նույնպե՞ս…
– Իհա՛րկե, նա նույնպես ձեր տանն է հայտնվել հեռուստացույցից, ինչպես և ես։
– Մի խոսքով,- ասաց ավազակը,- դուք ինձ մի գավաթ գինի հյուրասիրելո՞ւ եք, թե՞ ոչ։
– Խնդրեմ,- պատասխանեց սինյոր Վերուչին,- անցե՛ք, նստե՛ք, տեղավորվե՛ք՝ ինչպես ձեր
տանը։ Ինձ համար արդեն պարզ է, որ ես այստեղ ոչ ոք եմ։ Սա ի՛մ տունն է, բայց ես այստեղ
տանտեր չեմ։ Դուռը փակ է, պատուհանները՝ նույնպես, բայց մարդիկ ազատ մտնում են տուն և
ինչ ուզում՝ անում են…
– Բայց դուք շատ եք ձգձգում էդ մի գավաթ գինին բերելը,- նկատեց ավազակը։
– Իսկ ե՞ս ինչ անեմ, շարունակե՞մ նորությունները հաղորդել,- հարցրեց
հաղորդավարուհին։
Եվ սինյոր Վերուչին պատասխանեց.
– Իսկ ինչու չէ, ինձ համար նույնիսկ հետաքրքիր է, թե ինչո՞վ է ավարտվելու այս
պատմությունը։
Եվ սինյորինան սկսեց կարդալ հաղորդավարի անտարբեր ձայնով. «Իմաստաբանական
զորքերի հրամանատար գեներալ Բոլոն , հայտարարել է, որ նորից պատերազմական
գործողություններ է սկսելու Պլանավիա հանրապետության դեմ, և որ պատերազմը կավարտվի
Նոր տարուց ոչ շուտ»։
– Դա այնքան էլ ճիշտ չէ,- ընդհատեց նրան ինչ-որ ձայն, և զգեստապահարանի դուռը
թափով բացվեց։
Սինյոր Վերուչին ցնցվեց.
-Ի՞նչ։ Հա՛, հասկացա․․․Գեներալ Բոլոն եք, չէ՞։ Իսկ ի՞նչ էիք անում իմ պահարանում։
– Դժվար թե դա ձեզ հետաքրքրի ,- հանգիստ պատասխանեց գեներալը։
– Այնումենայնիվ, ես ուզում եմ իմանալ,- համառորեն շարունակեց սինյոր Վերուչին,- ի՞նչ
էիք այնտեղ անում։ Ռումբե՞ր։ Ռումբեր ի՛մ պահարանում… և ի՛մ բնակարանում։ Բայց, ասացե՛ք,
ես ի՞նչ կապ ունեմ ձեր պատերազմի հետ։
-Իմ գործը, թանկագին սինյոր,- ասաց գեներալ Բոլոն,- իմաստաբանական զորքերը
ղեկավարելը և Պլանավիայի տարածքը գրավելն է, ոչ թե ձեր հարցերին պատասխանելը։ Ես եկել
եմ ասելու սինյորինային, որ իմ հայտարարությունը ճիշտ չի հաղորդվել։ Ես այսպես եմ ասել.
«Պատերազմը կավարտվի մինչև Նոր տարի, քանի որ ես կոչնչացնեմ բոլորին, բոլոր
պլանավիացիներին՝ մինչև վերջին մարդը, երկրի երեսից կջնջեմ նրանց քաղաքները, նրանց
երկիրը անապատ կդարձնեմ։
Այստեղ խոսակցությանը ցանկացավ միջամտել ավազակը.
– Չէ՛, դուք միայն լսեք նրան։ Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ ծրագրեր։ Իսկ ինձ՝ խեղճ գողիս,
Անգլիայով մեկ հետապնդում են։ Ես, այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե մեզանից ո՞ր մեկն է
իսկական ավազակը…
– Իսկ ես,- ճչաց սինյոր Վերուչին,- ուզում եմ իմանալ,թե երբ դուք բոլորդ կհեռանաք
այստեղից ։ Դուք՝ սիրելի սինյորինա, և դուք՝ սինյոր ավազակ, և դուք՝ սինյոր գեներալ… Սա ի՛մ
տուն է, և ես ուզում եմ այստեղ մենակ մնալ։ Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ եք անում
դուք ու ինչ եք խոսում։ Բայց ես ձեր հախից կգամ և բոլորիդ դուրս կհանեմ։ Ես ոստիկանություն
կկանչեմ և կհայատարարեմ, որ դուք ներխուժել եք իմ տուն։ Հենց այդպես։ Ես կկանչեմ
կարաբիներներին, փողոցային երթևեկությունը կարգավորողներին, հրշեջներին… բոլորին
կանչեմ։ Ես ուզում եմ հասկանալ, ե՞ս եմ իմ տանը տերը, թե՞ ոչ… Ես վերջապես ուզում եմ․․․
Բայց այդ ընթացքում, երբ հեռուստատեսության հաղորդավարուհին վերջին նորություններն էր կարդում, հանգստանալ երազող սինյոր Վերուչիիի բնակարանը լցվեց տարբեր տեսակի
մարդկանցով։ Այստեղ հայտնվեցին քաղցից ուժասպառ ինչ-որ մարդիկ, զորավարժություններից
տանջված զինվորներ, ճառեր ասող քաղաքական գործիչներ, խցանումների մեջ մնացած
վարորդներ, մարզիկներ, գործադուլ անող բանվորներ, նույնիսկ օդաչու, որը պատրաստվում էր
ռումբեր նետել… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և
աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի
պայթյուններին և տանկերի դղրդոցին։
– Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։
– Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։
Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։

1․ Թվարկիր պատմության հերոսներին։

Սինյոր Վերուչի, սինյորինա հաղորդավորուհի, ավոզակ Ռիդինգ և Գեներալ Բոլոն։
2․Պատմությունից դուրս գրիր քո հավանած երկխոությունը․ Ովքե՞ր են․․․

– Մի խոսքով,- ասաց ավազակը,- դուք ինձ մի գավաթ գինի հյուրասիրելո՞ւ եք, թե՞ ոչ։
– Խնդրեմ,- պատասխանեց սինյոր Վերուչին,- անցե՛ք, նստե՛ք, տեղավորվե՛ք՝ ինչպես ձեր
տանը։ Ինձ համար արդեն պարզ է, որ ես այստեղ ոչ ոք եմ։ Սա ի՛մ տունն է, բայց ես այստեղ
տանտեր չեմ։ Դուռը փակ է, պատուհանները՝ նույնպես, բայց մարդիկ ազատ մտնում են տուն և
ինչ ուզում՝ անում են…
– Բայց դուք շատ եք ձգձգում էդ մի գավաթ գինին բերելը,- նկատեց ավազակը։

Ավազակը և սինյոր Չերուչին
3․Այս հղումով կարդա պատմության երեք ավարտը․․․
2․ Ավելացրու 4-րդը՝ քո ավարտը։

Սինյոր վերուչին փորձեց հեռուստացույցը անջատել,նրան հաջողվեց և բոլոր հերոսները ետ վերադարձան հեռուստացույցի մեջ։

Կոնդ

Կոնդը Երևանի հին ժամանակների 18-19րդ դարերից տեսքը պահպանած միակ թաղամասն է։ Կոնդ նշանակում է երկարաձիգ, այն գտնվում է բարձրիկ բլրի վրա։Կոնդում է գտնվում Սբ. Հովհաննես եկեղեցին և Երևանում պահպանված ամենահին պարսկական մզկիթի ավերակները, որի մի մասը մարդիկ վերածել են բնակելի տների։ Կոնդը գտնվում է Երևանի համեմատաբար կենտրոնական մասում` Պռոշյան փողոցի աջ կողմում։Այնտեղ փողոցները շատ նեղ են, տները հին, իրար կպած և շատ յուրահատուկ։

Удеветельние места на планете Земля Озеро Ретба

Ре́тба — озеро в Сенегале, расположено в 20 км к северо-востоку от полуострова Зелёный мыс. Площадь — 3 км². Максимальная глубина — 3 метра.

Своё название озеро получило из-за особого цвета воды, который колеблется от рыжеватого до алого. Такой цвет обусловлен большим количеством галофильных архей рода Halobacterium в воде. Наиболее интенсивно вода окрашивается во время сухого сезона. Также Ретба известна своими большими запасами соли. Содержание соли в воде достигает 40 %. Добыча соли происходит с 1970 года.
Озеро Ретба — бывший конечный пункт гонки Париж-Дакар.
В озере Ретба нельзя находиться больше 10 минут, так как можно получить кожные ожоги. Так как местные люди находятся в воде больше 10 минут (сбор соли долгий процесс), им приходится мазать своё тело специальным маслом, которое противостоит этим ожогам.

Осеннее ненастье

Целый день льёт мелкий дожть. С деревьев в саду осыпались почти все листья. Резкий ветер гонит их по земле. Опустели птичьи грнёзда.Толко воробьи мокнут на ветках. Холодно, сыро поздней осенью. Скорее божим в тёплое жильё.