Երևան քաղաքի ձիարձանները

Անդրանիկ զորավարի հեծյալ արձանը

Անդրանիկ զորավարի հեծյալ արձանը, Լևոն Մուրադովի կերտած արձանը, որը դրված է Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանոցում` նրա գերեզմանին։ Իր բովանդակությամբ ու լուծումով դա ավելի համապատասխանում է կամերային քանդակի պահանջներին։ Ըստ երևույթին, ավելի հարմար քանդակ չունենալով, սփյուռքահայերը Անդրանիկի հիշատակը հավերժացնելու համար, գերադասել են այդ գործը։

Արձանը ներկայացնում է Անդրանիկին` ձիու վրա նստած, գրոհի պատրաստ վիճակում, մի ժայռաբեկորի բարձունքին։ Նա մի պահ սանձել է անհանգիստ ձիուն և դիտում է մարտադաշտը` կողմնորոշելու իր անելիքը։ Պատվանդանին հարթաքանդակի ձևով պատկերված են նրա կամավորական ջոկատները` պատրաստ գրսհելու։

«Սասունցի Դավիթ» արձան

«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վարդան Մամիկոնյանի հուշարձան

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *