Հայաստանի պատմություն թանգարան

Այսօր, մենք գնացել էինք Հայաստանի պատմության թանգարան։ Հայաստանի պատմության թանգարանն ազգային նշանակության մշակութային կազմակերպություն է, որն ավելի քան մեկ դար շարունակ ձեռք է բերում, հավաքում, հայտնաբերում, հաշվառում, պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նպաստելով գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։ Այնտեղ մենց եղանք Քարի դար 1 800 000 տարի առաջ – Ք.ա.4 000 թթ., Միջին և ուշ բրոնզի դար Ք.ա. XXIII – XV – XI դդ., Ուրարտու. Վանի թագավորություն Ք.ա. IX – VI դդ., Հայաստան Ք.ա. IV – Ք.հ. III դդ., Քրիստոնյա Հայաստան IV – IX դդ. սրահներում։ Մենք տեսանք քարից և օբսիդիանից նիզակներ, քարից կացիններ, մամոնտի ժանիք, կարասներ, ոսկե զարդեր, մարդու ոսկորներ, եկեղեցիների փոքրիկ մանրակերտեր և այլն։ Մեր էքսկուրսիան շատ հետաքրքիր էր և բովանդակալից։

Գառնի Կրիստալլայն գործարան

Ուրբաթ օրը մենք գնացինք Գառնի Կրիստալլայն ջրերի և հյութերի գործարան։ Սկզբում մենք հագանք թիկնոց, գլխարկ և բախիլներ։ Այնտեղ արտադրում էին նարնջի հյութ։ Սկզսբում նրանք կոլբան էին հալացնում և ստանում էին սովորական շիշ, այդ գործն ինձ շատ դուր եկավ։ Հետո, այնտեղ մի սարք կար, որը պտտվում և հյութ էր լցնում։ Հետո այդ շշերը պիտակավորում էին, փաթեթավորում և մեքենաներով ջուրը կամ հյութը տարվում էր խանութներ։

Ճամփորդություն դեպի Արագածոտնի Տեղեր գյուղ

Երկու օր առաջ մենք դասարանով գնացել էինք Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ՝ զատկի տոնը նշելու։ Դպրոցից մինչև Արագածոտնի Տեղեր գյուղ ճանապարհը տևում էր քառասունհինգ րոպե։ Մենք այնտեղ ձվակռիվ խաղացինք, նկարվեցինք, զատկական երգեր երգեցինք և պարեցինք։ Այնտեղ շատ սիրուն ծաղիկներ կային։ Մենք այնտեղի եկեղեցին նկարեցինք։ Մենք շատ էինք հոգնել ճամփորդությունից ետ գալիս։

Շունն ու կատուն

Մենք դասարանով գնացել էինք Պատանի հանդիսատեսի թատրոն Շունն ու կատուն ներկայացումը դիտելու։ Ներկայացումը շատ ծիծաղելի էր։ Այնտեղ շատ հերոսներ կային՝ Քեռի Քուչին, Mr. Cat, երկու չղջիկ ու երեք ագռավ։

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Մենք դասարանով գնացինք ճամփորդության դեպի Սևաբերդ։ Այնտեղ շատ ձյուն կար ու ցուրտ էր։ Մենք այնտեղ սահնակով չկարողացանք սահել, բայց շատ ուրախ խաղացինք ձյան մեջ։ Ձնագնդի խաղացինք, թավալվեցինք ու գլորվեցինք ձյան մեջ, տաք թեյ խմեցինք, նկարվեցինք ու շատ լավ տրամադրությամբ վերադարձանք։ Երբ մենք ուզում էինք ետ գալ, մեքենան չէր կարողանում դուրս գալ։ Տղաները սկսեցին մեքենան հրել, մեքենան կարողացավ շարժվել ու մենք կարողացանք հասնել դպրոց։

Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Նոյեմբերի 19-ին Հյուսիսային դպրոցի 3-1, 3-2 դասարանցիներով ճամփորդեցինք դեպի Արայի լեռ, Ծաղկեվանք։ Հասանք Արայի լեռ, լեռան ստորոտում նախաճաշեցինք և շարունակեցինք մեր վերելքը դեպի Ծաղկեվանք։ Ծաղկեվանքն այլ կերպ անվանում են Սուրբ Վարվառայի մահարձան։ Այնտեղ արդեն ձյուն կար, որը մեզ շատ ուրախացրեց։ Ընկեր Կարինեն մեզ պատմեց Սուրբ Վարվառայի լեգենդը, որը մի հետաքրքիր, տխուր պատմություն էր։ Ծաղկեվանքը ժայռի մեջ փորված բարձրադիր սրբավայր էր, որի տանիքից ջուր է կաթում։ Ըստ ավանդության, այդ սուրբ ջուրը Սուրբ կույսի՝ Ծաղիկի (Վարվառայի) արցունքներն են, որոնց հրաշագործ ուժը բուժում է մարդկանց։ Մենք նույնպես լվացվեցինք այդ ջրով։ Մեր ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։