Մհերի դուռ

  •  «Մհերի դուռ» ֆիլմի դիտում (դիտի՛ր 12:15 րոպեից ․․․) Դիտի՛ր տեսանյութը, բլոգումդ գրի՛ր, թե ինչ իմացար Փոքր Մհերի, «Մհերի դուռ» կոչվող ժայռի մասին:

Մհերի դուռը կամ Ագռավաքարը, Խալդյան դարպասը գտնվում էր Վանի թագավորությունում այն ժայռի վրա փորագրված դիցարան է։ Ժայռափոր արձանագրություններում նշվում է, թե որ աստծուն երբ և ինչ զոհաբերություն է պետք անել։ Ասում են, որ Վարդևորին և Համբարձման տոնի օրը Մհերի դռնից ջուր է հոսում և ներսից լսվում է Քուռկիկ Ջալալիի խրխինջը։

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի

Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխրտնի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։

Սասնա Ծռեր․ Փոքր Մհեր

Տարին երեք անգամ

Մհերի քարի դուռը կըբացվի

Մեկ անգամ՝ Զատկին

Մեկ անգամ՝ Վարդևորին

Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։

Քար որ կբացվի,

Մհեր դուրս կէլնի,

Մեկ ժամ կէրթա,

Մեկ ժամ կդառնա։

Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,

Քառսուն օր վեր քարերուն կէրթա,

Ինչ հողի վրեն ընկնի,  ձին կըխրտնի,

Էդ վախտ Մհեր ախ կըքաշիկըդառնա։

***

Կասեն մեկ օրԶատկի առավոտ

Մի աման հավկիթ ներկած,

Մեր կտա աղջկա ձեռ,

Թե՝ «Տար մեր քավորի տուն

Քավորին հավճիվ չկա»։

Աղջիկ հավկիթ կառնիկէրթա։

***

Էդ վախտ Ագռավու քար կբացվի,

Մհեր քարից  դուրս կէլնի,

Որ պըտըտի աշխարհք,

Աղջիկ կտեսնիկկայնիկասի,

Աղջիկ ջանէդ ի՞նչ կըտանես։

–էդ հավկիթ է ներկածկըտանեմ մեր քավորի տուն։

– Դե ձեր քավոր ես եմ, բե՛ր,  աղջիկ ջանբե՛ր ինձ տուր։

Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,

Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,

Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջկասի

Էս էլ տուր սանամոր խալաթ։

***

Աղջիկ կառնի, ուրախ–ուրախ գըկա։

Աղջիկէդ ո՞ւր տարար էդպես շուտ։

–Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա

–Աղջիկ ջան, էդ ոսկին, որ բերիր,

Հիմի էդ տեղ գիտե՞ս դու։

–Գիտեմ, ընչի չգիտեմայ, էնտեղ մի քար կա, 

Արի էրթանք, շանց տամ։

***

Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,

Կէրթան կհասնեն Ագռավու քար։

Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,

Հավկիթ ամանով առավ,

Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,

Ներս մտավ, կեսն էլ դատարկեց,

Ոսկի լցրեց, տվեց  ինձ ։

***

Կասեն, Մհերն ու իր ձին  մեջ էն քարին,

Դեռ կենդանի են կայնուկ։

Ուրբաթե–ուրբաթ, կասեն ,

Ջուր կըգա, կաթի էդ քարեն,

Էդ քարի առջև կըթացվի,

Էդ Մհերի ձիու ջուրն է։

Քարի մոտեն ընցնող ամեն ճամփորդ,

Ամեն ուրբաթ օր կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։

***

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի ,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

կըխրտնի-խրտնած ձի

շանց տալ-ցույց տալ

կայնուկ-կանգնած

կըթացվել-գնալ

քանց-քան

Պատրանք

Երբ լույսն անջատված է լինում, երբեմն ինձ թվում է, որ սենյակում ուրվականներ կան։ Ես հաճախ վախենում եմ դրանցից, սակայն,երբ միացնում եմ լույսը, համոզվում եմ ,որ դա միայն պատրանք է։

Մարտի 15

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Ածական-հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, գունավոր, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, մարտ, եռանիվ, ալ, պատմական, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար,

Գոյական-Կաղնի,աղջիկ, գետ, բուք, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան,վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտակառք, հեծանիվ, պատմություն, թռչուն, գարուն, արև,

կառապան, հմուտ, մարտական, :

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բառերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

Ա բառերը ածական են, իսկ Բ-ինը բայ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

Ածական և բայ

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

Ածական և բայ

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի հրավիրևց:

Ածական և բայ

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

Ածական և բայ

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

Ածական և բայ

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Գոյական-Ծաղիկ, ժամացույց,ջուր,սար, մարդ,երեխա,նավաստի, օձ,ամպ,ինքնաթիռ, առվակ,գարուն,թիթեռ, պահակ, նավակ։

Ածական-ջինջ, բուրավետ, մեծ,ջրոտ,ուրախ,ծաղկավետ, հրաշալի,մաքուր, ճկուն,սև,պայծառ,սպիտակ,գաղտնի,ոսկեզօծ, երկաթյա:

Բայ- վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել,սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել։

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Պատրանք-երևակայական բան

կուսական-մաքուր

զուր-իզուր

զիլ-զրնգուն

  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

Պատրանք-երևակայական բան

մութ-խավար

քաջ-արի, անվախ

կուսական-մաքուր, անապակ

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Այս բանաստեղծության վերնագրի իմաստը այն է, որ հեղինակը հիշում է իր հեռացած և ետ չվերադարձած եղբորը և նրան թվում է, թե եղբայրը հայտնվել է կրկին։

Գոյական

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

կասարակ

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Հասարակ

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

Անձ-Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարչապետ

Իր-քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանացի, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Անձ

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:

իր

 Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձանիշ և իրանիշ:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Աղջիկը (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից դուրս:

Կատուն (ի՞նչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Եղբայրս (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ-ձյուն+ա+պատ-բառթ բառ

մանկական-ման+ա+կան-

աստղային-աստղ+ային-ածանցավոր բառ

անհուն-ան+հուն-ածանցավոր բառ

ձյունոտ-ձյուն+ոտ-ածանցավոր բառ

իրիկնամուտին-իրիկնա+մուտ-բառթ բառ

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

աչեր-երեխաի աչքեր

մրմունջ-ցածր ձայն

անուրջ-երազ

Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

գոյական-լեռներ,լճեր,երկինքներ,երազներ,աչեր

ածական-ձյունապատ,կապույտ,հոգու,մանկական,թափանցիկ  

բայ-լսում,նայում,զարթնում,կանչում,ծածկում

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

2. Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր։

ճահճուտներ-ճահիճներ

անհուն-անծայր

գանգատ-բողոք

թախիծ-տխրություն

հրճվանք-ուրախություն
3․ Մեկնաբանիր, բացատրիր բանաստեղծության այս տողերը
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Այդ տողերն ասում են, որ ինչքան աշխարհում լավն ու բարին տեսնես, չտրտնջաս, չբողոքես, այնքան կյանքդ լավը կլինի։

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Գեղեցիք, փոքրիկ, ժպտուն քույր, խելացի, անկեղծ, լավ եղբայր, բարի, խորդ, բարձր մայրիկ, հոգատար, մաքրասեր, ընկերական տատիկ, ստեղծագործ, գիտնական, հանգիստ պապիկ։

2. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

անսիրտ, վախկոտ, քար է, մայրենի, երկնագույն, արևային, փայտ է, լեռնային, փողոցային, երկաթ է, օդային, ծաղկ է, եղբայրական, ոսկ է, արծաթյա, ծովային, Ամերիկյան, Ֆրանսիական, Գերմանական։

3. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել անմատչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

4. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, արագավազ ու կարկաչուն առվակներ են հոսում, գետնի տակից զուլալ ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես թափանցիկ մշուշի վրա են կախված: Ձգվում է սքանչելի լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը կապույտ ու անուշահամ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

5. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ: Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Այդ բառերը ցույց են տալիս որակական ածականի համեմատության աստիճաններ։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։ Արևն է շողում, ժպտում, ծառերը և ծաղիկները ծաղկում են նորից։ Արևի պայծար ճառագայթներից երկիրն է կանաչում։ Մայր հողից ծառերը նոր ծիլեր են ունենում ու շուրջը լցնում անուշ բուրմունքով։ Նորից թռչունները ետ են գալիս երամակով ու նորից առավոտները լսվում են իրենց անուշ երգը։ Ցուրտ ձմեռվանից հետո բնությունը սկսում է պայծառ կանաչ դառնալ և նոր կյանքի շնչով լցնել մարդկանց սրտերը։