Ժուկով-ժամանակով մի տերև կար։ Աշնանը նա ծառից ընկավ և քամին նրան քշեց հեռու՜, շատ հեռու։ Տերևն ասավ քամուն.
-Քամի՛, ո՞ւր ենք գնում։
Քամին պատասխանեց․
-Ես հավաքում եմ բոլոր ծառերից պոկված տերևներին, որ տանեմ հեռու՜- հեռու՜ տաք երկրներ, որտեղ չկա ձմեռ, որտեղ տերևները չեն մրսի։
Տերևը հավատաց քամուն ու նրա հետ թռավ դեպի անհայտ հեռուներ։