Ճանապարհ

Կար-չկար մի կախարդական ճանապարհ կար։ Ազնիվ, քաջ ու աշխատասեր մարդկանց համար այն շատ երկար էր ձգվում, բայց ճամփորդին հասցնում էր իր նպատակին։ Իսկ ծույլ ու անբան ճամփորդի համար շուտ ավարտվում էր, ամեն անգամ նորից սկսվում ու ոչ մի տեղ չէր հասցնում։

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Հարցեր

1.Քարտեզի վրա փորձեք ցույց տալ մայրցամաքները:

2. Քարտեզի վրա կարող եք ցույց տալ Հայաստանի տեղը:

3. Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն : Պատկերացրեք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են : Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով և փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Թվերի դասավորում նվազման և աճման կարգով

1․ Թվերը դասավորել նվազման կարգով։

  • 1478, 658, 487, 485, 5
  • 158647, 1584, 648, 478
  • 222222, 55432, 55429, 6875, 6869, 436, 412, 99, 8

2 Թվերը դասավորել աճման կարգով։ 

  • 14, 348, 4784, 4789
  • 14, 147, 1854, 147651, 256478 
  • 209, 218, 248, 256, 258, 271 275

3․ Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ, իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է Աննան։  8+5+1=14

4․ Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ: 8+7=15 15+1=16

5. A և B  քաղաքների հեռավորությունը 70 կմ է, իսկ B և C քաղաքների հեռավորությունը՝ 14կմ։Որքան կարող է լինել A և C քաղաքների հեռավորությունը ուղղագիծ դասավորության դեպքում։ 70+14=84

6.Առաջին  արկղում կար 17կգ խնձոր,իսկ երկրորդ արկղում ՝ 3 անգամ ավելի։Որոշ քանակով վաճառելուց հետո երկու արկղերում մնաց 38 կգ խնձոր։ Քանի կգ խնձոր վաճառվեց։

17×3=51 51+17=68 68-38=30

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել: Հայրենի տունը ինձ համար իմ հարազատ տունն է, որտեղ ես ապրում եմ ու մեծանում։ Իմ հայրենի տունը իմ հարազատ քաղաքում է՝ մեր սիրելի Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը: Մեր երկրի անվանումն առաջացել է մեր նախահայր Հայկ նահապետի անունից։
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները: Մեր երկրի անունն է Հայաստանի Հանրապետություն կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի հարևան երկրներն են՝ Վրաստան-Թբիլիսի ադրբեջան-բաքու Իրան-Թեհրան թուրքիա-անկարա
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է։ Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին:

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

սողալ-ձեռքերով ու ոտքերով որևէ բանի փաթաթվելով դեպի վեր բարձրանալ:

Բուս-բույս

Թևավոր-թևեր ունեցող

Անհունի-հուն չունեցող

2. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :

Ճամբա, ճամփա:

Հորինի՛ր փոքրիկ հեքիաթ կամ պատմություն «Ճանապարհ» վերնագրով ( վերնագիրը կարող ես փոփոխել): Հեքիաթդ նկարի՛ր։

Կար-չկար մի կախարդական ճանապարհ կար։ Ազնիվ, քաջ ու աշխատասեր մարդկանց համար այն շատ երկար էր ձգվում, բայց ճամփորդին հասցնում էր իր նպատակին։ Իսկ ծույլ ու անբան ճամփորդի համար շուտ ավարտվում էր, ամեն անգամ նորից սկսվում ու ոչ մի տեղ չէր հասցնում։

Բնագիտություն

Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը տարբերվում է կենդանիներից նրանով,որ նա ի տարբերություն կենդանիների կարող է մտածել, ստեղծել, ստեղծագործել։
Ի՞նչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրի­նակներ: Մարդը նույնպես բնության մի մասնիկ է։
Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրի­նակներ: Մարդը մեծ մասամբ վնասում է բնությանը․ հատում է ծառեր, աղտոտում է օդը, սպանում է կենդանիներին, քանդում է Երկրի ընդերքը։
Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրի­նակներ: Մարդիկ ջրում են բույսերը, խնամում են ծառերը։

Թվերի համեմատում

Դասարանական առաջադրանքներ․
1․Համեմատի՛ր
● 385 < 4589
● 22024 < 22316
● 653214 < 653231
● 35647 = 35647
● 385 < 4589
● 22024 < 22316
● 653231 = 653231
● 120024 > 119924
2․Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս
անհավասարություն։
288<295

5712<57882

● 7235>7043

● 723578>723048
● 7412>7404
3․ Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20 կմ ճանապարհ, որը 5
անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից։ Որքա՞ն
ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում։

20X5=100

20+100=120

  1. Ի՞նչ թիվ է թաքնված քառակուսու հետևում: 6
  1. Նկարում պատկերված է կղզի՝ ափագծով և մի քանի ուրախ գորտով:
    Գորտերից քանի՞սն է նստած կղզում։ 6
E

7.  Որքան է գնացքի երկարությունը։

B

8. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը

20

9. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

1213-21=1192

10. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք կցրագրման թեմայի շուրջ  խնդիրներ։

Գտի՜ր այն թիվը, որը կազմված է միայն 7 տասհազարյակից, 3 հազարյակից և 8 միավորից:

Տրված 86 թվին աջից կցագրել 7, ձախից՝ 5։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։ 5867+86=5953

Տնային առաջադրանքներ․

1  Համեմատի՛ր

  • 35 <0 589
  • 22424 < 45316
  • 7534 < 25321
  • 145647 < 351447
  • 55385 < 55458
  • 258788 < 258789
  • 44784 = 44784
  • 147682 > 47816

2Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն։

  • 6507>650
  • 52785<52015
  • 406754<406054

3. Գտի՛ր

15

4. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ թվանշանների գումարը:

3 5

5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։

3900-90=3810

6. Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

534-3=531

7. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։

31750+175=31925