Հայոց մայրաքաղաքները

1.Թվարկե՛ք պատմական Հայաստանի մայրաքաղաքները։ Արմավիր, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան: 


 2. Ե՞րբ և ո՞ւմ օրոք է Վանը դարձել մայրաքաղաք։ Ուրիշ ի՞նչ անուններով է հայտնի։

Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում` հզոր պարիսպ։
Դրանից հետո էլ` Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ 

3. Արմավիր անունով ժամանակակից ի՞նչ քաղաքներ գիտեք։

Արմավիր անունով կան Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։
4. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը։
  Երվանդաշատը-Երվանդ Վերջին  

Արտաշատը-Արտաշես I

Տիգրանակերտը-Տիգրան ll Մեծը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *