Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ-ձյուն+ա+պատ-բառթ բառ

մանկական-ման+ա+կան-

աստղային-աստղ+ային-ածանցավոր բառ

անհուն-ան+հուն-ածանցավոր բառ

ձյունոտ-ձյուն+ոտ-ածանցավոր բառ

իրիկնամուտին-իրիկնա+մուտ-բառթ բառ

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

աչեր-երեխաի աչքեր

մրմունջ-ցածր ձայն

անուրջ-երազ

Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

գոյական-լեռներ,լճեր,երկինքներ,երազներ,աչեր

ածական-ձյունապատ,կապույտ,հոգու,մանկական,թափանցիկ  

բայ-լսում,նայում,զարթնում,կանչում,ծածկում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *