ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Պատրանք-երևակայական բան

կուսական-մաքուր

զուր-իզուր

զիլ-զրնգուն

  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

Պատրանք-երևակայական բան

մութ-խավար

քաջ-արի, անվախ

կուսական-մաքուր, անապակ

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Այս բանաստեղծության վերնագրի իմաստը այն է, որ հեղինակը հիշում է իր հեռացած և ետ չվերադարձած եղբորը և նրան թվում է, թե եղբայրը հայտնվել է կրկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *