Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով


Այո՜, Ջովանինո  Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:
_ Սա ի՞նչ երկիր է,-հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.
_ Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ է, որի սկզբում «Չ» է դրված: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա՜տ օգտակար իր է:
_ Հրաշալի՜ է,-հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:
_ Ուրի՞շ… մենք  Չկախիչ էլ ունենք:
_ Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_ Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա՜յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` խնդրեմ՝ վերցրո՛ւ:  Ասենք ինչ-որ մեկին պիջակ է պետք, պետք չէ խանութ վազել գնելու համար: Պետք է մոտենալ Չկախիչին և վերցնել պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:
_ Լա՜վ… էլ ի՞նչ կա:
_ Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_ Վա՜յ, ինչ սարսափելի է:
_ Ո՜չ, ինչ եք ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ: Չհրացանը նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_ Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
_ Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանով, պատերազմը տեղնուտեղը դադարում է:


_ Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով:

Ինչու՞ էր հրաշալի այդ երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում է «Չ»-ով։

Դուրս գրիր հինգ գոյական, հինգ ածական և հինգ բայ։

Անծանոթ բառերը դուրս գրիր։

Բառերի հականիսները և հոմանիշները գրիր։

հայտնի-

զարմանալի-

գնել-

մոտենալ-

սովորական-

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *