Դոնալդ Բիսեթ

Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 3-ին Անգլիայի Բրենտֆորդ քաղաքում։ Նա եղել է հայտնի անգլիացի մանկագիր, նկարիչ և դերասան, թատրոնի ռեժիսոր։ Որպես դերասան Բիսեթը նկարահանվել է 57 ֆիլմում։ Առաջին դերը խաղացել է 1949 թվականին «Go-round» ֆիլմում։ Նա գրել է «Կարդա՛ ինքդ», «Զրույց վագրի հետ», «Միրանդա բադիկի արկածները», «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթների շարքը։ Բոլոր հեքիաթների նկարազարդումները կատարել է հենց ինքը՝ Դոնալդ Բիսեթը։ Նա մահացել է 1995 թվականին Լոնդոնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *