Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։

Քերականին ուսուցիչ խիստ էր և լավ ուսուցիչ։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

Ոռնալ, հաչել, գրել, մլավել, բառաչել։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

Կատուն ոռնում է շնից փախնելուց։ Այծերը հաչում են քնելուց առաջ։ Գայլը գրում է համաշխարային լուրեր։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը:

Այս հատվածը ինձ դուր եկավ, որովհետև առյուծը բառաչում է և պոկում տղաների գլուշը և սխալ է դնում։

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր

Շշմած կարագը երազում էր սառը ցուռտ օրերի մասին, որ չհալեր և մնար պինդ ու համով։

  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում մենք ամբողջ դասարանով կծիծաղեինք։

Եթե մուկը մլավեր կշփոտեի կատվի հետ։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց բոլոր մարդկանց թշերը կարմրած կլինեին։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։ Ոչինչ չէր փոխվի։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում է

Ոչխարը-բառաչում է

Խոզը-խռխռում է

Հավը-կչկչում է

Այծը-բառաչում է

Կատուն-մլավում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

անպոչ շերեփ

փչացած հեռախոս

 անլեզու զանգ
աղի պղպեղ

դանդալոշ արջ

քառակուսի նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Ջիովաննիի տանը հետաքրքիր բան էր կատարվում։ Վերջին մի քանի օրվա ընթացքում տան բոլոր կերակուրները շատ աղի էին ստացվում։ Տան ճաշերի պատասխանատուն տատիկն էրնա միշտ լավ էր կատարում իր գործը, սակայն հիմա նրա հետ ինչ-որ բան էր կատարվում։ Ջիովաննին դա պարզելու նպատակով այսոր չեր գնացել դպրոց և պետք է օգներ խոհանոցում։ Երբ հերթը հասավ ճաշին աղ ու պղպեղ անելու, Ջիովաննին ինքը փորձեց փորձել երկուսնել և պարզվեց, որ պղպեղ ամանում նույն պես աղ է լցված, որ չի երևում։ Եվ տատիկն ամեն անգամ ծաշին աղ ու պղպեղ անելու փոխարեն երկու անգամ աղ է լցրել։

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *