Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ մարտի 4-ին Կռասնոդար քաղաքում։ 11 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Սանկտպետերբուրգ ,որտեղ էլ նա ճարտարապետական կրթություն ստացավ։ Դեռ երիտասառդ էր, բայց նրա նախագծերով Պետերբուրգում, Մոսկվայում, և Յարոսլավլում և ռուսական այլ քաղաքներում կառուցվում էին այլ շենքեր։ Ալեքսանդր Թամանյանը բազմաթիվ բարձր վարձատրվող առաջարկներ էր ստանում ՝արտասահմանում աշխատելու, բայց նրա միտքը տարված էր ավերված ու աղքատ ,բայց սիրելի քաղաքով։ 41 տարեկան էր երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան, ապահով կյանքը փոխարինվեց բազմաթիվ դժվարություններով և անգամ փորձություներով ։Բայց սերը հաղթահարում էր ամեն ինչ, սերը դեպի սիրելի քաղաքը, դեպի իր կինը և ընտանիքը։ Նրա և բրիտանուհի կնոջ՝ Կամիլա Ելուցի սիրո մասին առասպեներ էին պատմում ։Ասում են նաև, որ Կամիլայի սերն էր Թամանյանին ոգեշնչում նախագծելու իրապես նրբագեղ մի քաղաք։ Թամանյանի մշակած գլխավոր հատակագիծը նախատեսված էր 150000 բնակչի համար։ Սակայն այն չի կորցրել իր արդիականությունը նույնիսկ այսօր։ Ալեքսանդր Թամանյանի մեծագույն չարչարանքների արդյունքն եղավ օպերային թատրոնը ,սա մի առանձնահատուկ պատմություն էր նրա կյանքում։ Քանի տարի էսքիզներ էր անում ,չէր հավանում ամեն ինչ, պատռում էր ու նորից սկսում։ Սակայն բազմաթիվ փոփոխություներից ու շտկումներից հետո նախագիծը վերջապես պատրաստվեց։ Շինարարության ֆինանսավորումը անընդհատ հետաձգվում էր, իվերջո անհրաժեշտ 31,5 մլն․ ռուբլիի փոխարեն հատկացրին միայն 500000ը։ Թամանյանը փոխեց նախագիծը, որ գոնե շինարարությունն ավարտին հասցնի։ Չափազանցությութուն չի լինի ասել, որ Ալեքսանդր Թամանյանը ամբողջ կյանքը անմնացորդ ներդրեց այս շիրարարության համար։ 57 տարեկանում Թամանյանը գրեթե կուրացել էր և հիվանդ էր, հենց այս տարիքում 1936 թվականի ձմռանը նա հեռացավ կյանքից՝թողելով բազում անավարտ նախագծեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *