Հարցազրույց ընկերոջ հետ

Բարևձեզ, ես Գայանե Ավետիսյաննեմ սովորում եմ Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանում։ Այսoր ես զրուցելու եմ համակրքչային խաղերի մասին Գևորգ կարապետյանի հետ, մենք ընկերներ ենք և երկուսսել սիրում ենք խաղալ համակրքչային խաղեր։

-Գևորգ, կարո՞ղ ենք զրուցել համակարգչային խաղերի մասին։

-Ո՞րն է քո ամենա սիրելի համակարգչային խաղը։

-Ի՞նչ է կարելի անել այդ խաղիում։

-Ինչո՞ւ է քեզ դուր գալիս հենց այդ խաղը։

-Դու լա՞վ ես խաղում այդ խաղը։
-Ուրիշ ի՞նչ խաղեր կուզենաիր ավելի լավ խաղալ։

-Այսոր ես զրուցեցի հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի աշակերտ Գևորգ Կարապետյանի իր նախ ընտրած համակարգչային խաղերի հետ։

Արատես

Մայիսյան մի գեղեցիկ օր մենք ճամփա ընկանք դեպի Վայոց ձորի մարզ, մեր ուսումնական ճամբար՝ գեղատեսիլ Արատես։ Ես երկար էի սպասել այդ ճամփորդությանը։ Ճամփորդության նախագիծը ինքնին անչափ հետաքրքիր էր ու գրավիչ, բայց մեր ճամբարային օրերը գերազանցեցին մեր բոլոր սպասումները։ Արաջին օրը Արատեսում մի փոքր հանգստացանք, զբոսնեցինք, իջանք գետի մոտ, մտանք ժայռերի անձավի մեջ։ Մենք այս անգամ ճամփորդում էինք Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ուսանողների, նրանց ղեկավարի, երաժիշտ և նկարիչների, ընկեր Քնարիկի, ընկեր Տաթևի և ընկեր Գուրգենի հետ։ Մեր ճամփորդությունը մշակութային, գեղարվեստական ու գեղագիտական էր։ Երկրորդ օրը մենք անցկացրեցինք գեղանկարչական պլեներ՝ ակրիլային ներկերով հատուկ տեխնիկայով յուրօրինակ նկարչություն։

Այդպիսի ուրախ և զվարճալի նկարչություն մենք դեռ չէինք տեսել, առավել ևս՝ մասնակցել։Երրորդ օրը մենք տրամադրեցինք քանդակագործությանը՝ կավից կենդանական ու այլ արձաններ ծեփեցինք։Մեր ամեն օրն ավարտվում էր խարույկի շուրջ տաք շրջանով, որը զարդարվում էր նկարիչ-երաժիշտ ընկեր Հայկի շեփորային երաժշտությամբ կամ մեր երգերով։ Ճիշտ է ես ճամփորդության ընթացքում արևահարվեցի, մի փոքր ջերմեցի բայց մեր ճամփորդությունն իմ համար անմոռանալի կլինի։

Պոչատ աղվեսը

Իմ պոչը կտրել են և ես ամաչում եմ, որ ինձ կծաղրեն։ Ես մտածեցի, որ կարող եմ այդպես անել, որ նրանք էլ իրենց պոչերը կտրեն։ Ես ասացի, որ իրենց պոչը սիրուն չի, և, որ ավելորդ ծանրություն են։ Բայց ինչ, որ մեկը ասաց, որ է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Տարվա իմ ձեռքբերումները

4-րդ դասարան․ «Տարվա ձեռքբերումներ»

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Տեղադիր նաև ֆոտոները։

Իմ սիրելի վայրը Հյուսիսային դպրոցում մարզասրահն է։
2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ | Գայանե Ավետիսյանի բլոգ (edublogs.org)
3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցիր ցանկը, բլոգիդ «Ընթերցարան» բաժնի հղումը։

Իմ կարդացած գրքերի ցանկը | Գայանե Ավետիսյանի բլոգ (edublogs.org)
4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրիր վերնագիրը, հեղինակի անունը։

Ղազարոս Աղայան Եղեգնուհին։
5․ Կազմիր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Ամենասիրելի բանաստեղծության ընթերցման հղումը տեղադրիր։

Հ․ Թումանյան․ Համերգ | Գայանե Ավետիսյանի բլոգ (edublogs.org)
6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրիր ու բնութագրիր նրան։

Իմ մտերիմ ընկերն է Սոֆին։ Նա ունի կարճ մազեր, ունի շականակագույն աչքեր և սիրուն է ու աշխույժ։
7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկիր, տեղադրիր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Այս տարի ես մասնակցել եմ Արատես, Երևանի պատմության թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն թանգարան ճամպորդություների։


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ըտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․ Դիր քո ընտրությամբ գործունեության բլոգիդ էջի հղումը։

Իմ ընտրության գործունեություnն է կավագործությունը։Ուսուչիչն է `ընկեր Ալիսը։ Մենք պատրաստում ենք կավից բաժակ ապսե․․․։
9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Ես 5-րդ դաասարանում ավելի լավ կսովորեմ։
10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Իմ ամենամեծ ձեռքբերումը այս տարվա բադմինթոնի մրցումներում հաղթելն և Չեխիա մրցումների մեկնելու հնարավորություն ստանալն է։
11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:


12․ Ավելացրու քո հարցը․․

Որն է ամենասիրածդ դասը այս տարի և ինչ կցանկանա սովորել հաջորդ տարու՞մ։

Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:
Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:
Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:
Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը դա տնտեսության մաս է, որը բաղկացած է երկու ճուղից բուսաբուծություն և անաս­նապահություն:

  1. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ՝, ցորեն, կարտոֆիլ, սուճ, թեյ․․․

  1. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը ընտանի կենդանիների բուծումն է։

  1. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Կարտոֆիլ, կաղամբ, մսամթերք, ելակ, ձու և հաց։

  1. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Որոշ մշակաբույսեր հողագբործներն աճեցնում են կենդանիների սնունդի համար՝ գարի, կորեկ, եգիպտա ցորեն։

  1. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսության հետևանքով ստացված որոշ ապրանքներ՝ կաթ, բուրդ, բամբակ և այլն, կազմում են արդյունաբերության մի մաս՝ սննդարդյունաբերություն, տեքստիլ արդյունաբերություն։