Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ:
Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:
Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք, և այլն):
Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:
Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր:
Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները:
«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:
Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/
- Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
Ես հասկացա, որ դիցաբանությունը բնության երևույթներ են, որոնք ներկայացված են աստվածների տասքով, կամ տարբեր ոգիներով և հրեշի տեսքով։ Առասպեկը չափազանցված զրույց է, որը համ պատմողը համ ունկնդիրը ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր:
- Ո՞վքեր էին առասպելի հերոսները
Առասպելի հերոսները գերբնական, չափազանցված հատկություններով օժտված պատմական կերպարներ են։
- Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
Տիգրան, Աժդահակ, Արտաշես և Արտավազդ, Հայկ և Բել։
- Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
- Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
Գառնիի տաճարը։