Ուսումնական գարուն

Երևանում իմ սիրած զբոսանքի վայրերից է <<Թումոյի>> այգին։ Այն շատ գեղեցիկ է, լայնարձակ ու կանաչապատ։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի), զբոսայգի Երևանի Աջափնյակ համայնքում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Գտնվում է «ԷյՓիՋի Լաբս ԷյԷմ» հասարակական կազմակերպության խնամակալության ներքո, 100 տարի վարձակալման ժամկետով։

Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։

«Այստեղ բոլորը սպասված հյուր են: Ամենատարբեր մարդիկ գալիս, օգտվում են այգուց. շատերի համար այն սիրելի վայրերից է»: Թումոյի բացման առթիվ Սերժ Թանկյանի համերգից 2011-ին մինչև Վարդավառի ջրոցիներ. այգում ամեն տարի տեղի են ունենում ամենատարբեր միջոցառումներ և տոնակատարություններ: Ընտանեկան մեծ ու փոքր խնջույքները, սննդի փառատոնները, հարսանիքներն ու ատամհատիկներն այստեղ սովորական տեսարան են:

Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

«Անուշ և Սարո» քանդակ, գտնվում է Երևանի Աջափնյակում՝ Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում, տեղադրվել է 1973 թվականին։ Ընդգրկված է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։ Սարոյի և Անուշի արձանները, որոնք գրկել ու այլևս բաց չեն թողնի իրար:

Դեռ 1969 թվականին Սարգիս Բաղդասարյանը քանդակել է «Լոռեցի Սաքոյի» փոքր քանդակը՝ նախատեսված Հովհաննես Թումանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսին:

Պատկեր:Լոռեցի-սաքոյի-արձանը.jpg

Հետագայում նա կրկին անդրադարձել է այդ թեմային և 1987 թվականին Երևանի քաղաքապետարանի պատվերով «Լոռեցի Սաքո» բրոնզաձույլ, դեկորատիվ քանդակը դրվել է Թումանյանի անվան այգում: Քանդակը բազմիցս փորձել են գողանալ:

Արձանում պատկերված է փախչող Սաքոն, ինչը քանդակագործը ներկայացրել է մեծ վարպետությամբ և փախչելու խելագար արագությամբ, իսկ նրան հետապնդողների կերպարները, նույնպես, շատ պատկերավոր են: Այն տեղադրված է պատվանդանի վրա, որը կարծես ժայռի մի հատված լինի: Արձանն ունի ձգված տեսք՝ կապված փախչող կերպարի հետ և  ավելի քան 4 մետր երկարություն, իսկ բարձրությունը պատվանդանով՝ երկու մետրից ավելի է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *